ARTSAKH INVESTMENT FUND
Հուլիսի 19-ին Արցախի ներդրումային հիմնադրամում  կայացավ  հանդիպում Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակության և Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատողների միջև:ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը  ողջունել է ՀԶՀ պատվիրակության անդամներին` գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, կարևորելով երկու հիմնադրամների համագործակցությունը, որը կնպաստի արցախյան ընկերությունների  արտադրանքի արտահանման  ծավալների մեծացմանը և կընդլայնի  առկա ներուժի արդյունավետ իրացման հնարավորությունները:Հանդիպման ընթացքում բարձրացվեց արցախյան որոշ ընկերությունների միասնական բրենդի տակ ներկայացման հարցը` դրանով իսկ  ապահովելով արտահանման համար անհրաժեշտ մեծ ծավալները: Հանդիպման վերջում երկու հիմնադրամների միջև կնքվեց համագործակցության հուշագիր:Այնուհետև ԱՆՀ ներկայացուցիչների ուցեկցությամբ ՀԶՀ պատվիրակությունը  այցելեց ՙՄետաքսկոմբինատ ՚  , ՙՏրիումֆ Գրուպ՚  և ՙԱրցախբրենդի  կոմպանի՚  ընկերություններ, տեղում ծանոթացան բացառապես բնական հումքից թողարկվող արտադրանքի արտադրական գործընթացի հետ:Ըստ պայմանավորվածության կայացավ հանդիպում նաև արցախյան բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Երկու հիմնադրամների ներկայացուցիչները պատասխանեցին գործարարների հուզող հարցերին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել արտահանման  հետ կապված առկա  դժվարությունների հաղթահարման և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող այլ հիմնախնդիրների լուծման հարցերում:
Calculator

Loan

Deposit

Currency
22.07.2017
USD1478.82  0.08
GBP1622.85  1.45
EUR1557.59  -1.92
RUB18.14  0.11
INVESTOR`S GUIDE
Հայտարարություն
28 June 2017

 Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը  ՀՀ     Երևան քաղաքի ՙԵրևան Էքսպո՚ ցուցահանդեսային համալիրում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից  կկազմակերպվի ՙԱրմպրոդէքսպո-2017՚ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ՙԳինու աշխարհ ՚ միջազգային համաժողով:

Ցուցահանդեսին մասնակցելու համար կհրավիրվեն տարբեր երկրների պատվիրակություններ, դեսպանատների, առևտրային ցանցերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան ֆինանսական աջակցություն:

 Լրացուցիչ տեղեկություների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:

Հասցեն` ք.Ստեփանակերտ, Տ. Մեծի 37/22:

Հեռախոս`  975574:         


  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Արմատ» ՍՊԸ

    Թիթեղի արտադրություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
  • «Վիաջջիո պլյուս» ՍՊԸ

    Ռեստորանային համալիր
Publications
INVESTOR`S GUIDE