ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի  26-ից 29-ը ՀՀ քաղաք Ծաղկաձորում կկազմակերպվի «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան-համագործակցություն» ամենամյա Բիզնես համաժողովը` Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության բարձր հովանու ներքո` Եվրասիական տնտեսկան միության անդամ պետությունների կառավարության աջակցությամբ:Համաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան ֆինանսական աջակցություն: Լրացուցիչ տեղեկություների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:  
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
29.05.2017
USD1481.77  0.08
GBP1619.89  1.45
EUR1540.26  -1.92
RUB18.5  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔ ԷՋ
Ողջունում եմ Ձեզ Արցախի ներդրումային հիմնադրամի պաշտոնական կայք Էջում: Կայքը նպատակաուղղված է օգտակար տեղեկատվություն տրամադրելու հանրությանը Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին և երկխոսություն հաստատելու հիմնադրամի շահառուների հետ նրանց հուզող հարցերի շուրջ: Արցախի ներդրումային հիմնադրամի փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերը նպատակ ունեն նպաստելու ԼՂՀ սոցիալ-տնտեսական և տարածքային կայուն զարգացմանը, իսկ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրերը` ԼՂՀ բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն ու բնակարանաշինության զարգացմանը: Մեր կայք Էջում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման պետական աջակցության ծրագրերի,Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության, աջակցության ուղղությունների և ընթացակարգերի մասին: Հիմնադրամի աշխատողները պատրաստ են Ձեզ տրամադրել մասնագիտական և որակյալ տեղեկատվական աջակցություն` ինչպես ՓՄՁ պետական աջակցության, այնպես էլ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական աջակցության ծրագրերի, ընթացակարգերի վերաբերյալ: Արցախի ներդրումային հիմնադրամը, կարևորելով ներդրումների դերը ԼՂՀ տնտեսական առաջընթացի և բնակչության կյանքի որակի բարձրացման գործում, պատրաստակամ է ազգային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող անձանց ցուցաբերել տեղեկատվական, ֆինանսական, տեխնիկական աջակցություն, ինչպես նաև օժանդակել ֆինանսական միջնորդությամբ: Արցախի ներդրումային հիմնադրամը մեծապես կարևորում է Ձեր առաջարկություններն ու կարծիքները, որոնք կարող եք թողնել մեր կայքի համապատասխան բաժնում:

Հարգանքով ` Արտակ Միրզոյան
Գլխավոր տնօրեն
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Արմատ» ՍՊԸ

    Թիթեղի արտադրություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
  • «Վիաջջիո պլյուս» ՍՊԸ

    Ռեստորանային համալիր
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ