ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հարգելի շահառուներ:Պայմանավորված նոր՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով շահառուների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) տեղեկացնում է. Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել ժամանակացույցներով նախատեսված հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացման: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:  Հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկեր ունեցող շահառուների կողմից 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պայմանագրերով նախատեսված հերթական մարումները հետաձգելու դեպքում Հիմնադրամի կողմից սուբսիդավորումը չի դադարեցվի:Միաժամանակ կայուն եկամուտ ստացող քաղաքացիներին հորդորում ենք  կատարել իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:Խնդրում և հորդորում ենք Հիմնադրամ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բոլոր տեսակի գրությունները կարող եք ուղարկել info@aif.am էլեկտրոնային հասցեին, իսկ մնացած բոլոր հարցերով կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 97-55-77, (047) 97-55-11: Տեղեկացնում ենք նաև, որ Հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ժամանակավոր գործում են նաև հետևյալ բջջային հեռախոսահամարները.Հիփոթեքային աջակցության բաժին ՝ 097 27 70 62,Շրջաններում հիփոթեքային աջակցության բաժին՝ 097 27 70 61,ՓՄՁ վարկերի սուբսիդավորման և նպատակային փոխառությունների տրամադրման բաժին՝ 097 27 70 63,Վերահսկողության բաժին՝ 097 27 70 64,Իրավաբանական բաժին՝ 097 27 70 65:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
01.04.2020
USD1504.47  0.08
GBP1622.36  1.45
EUR1553.45  -1.92
RUB16.46  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Անվճար փորձուսուցում Իտալիայում արցախցի երիտասարդների համար
13 Դեկտեմբեր 2019

Տեղեկացնում ենք, որ "Քրիստոնյաները կարիքի մեջ" հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է բացառիկ փորձուսուցում Իտալիայի Հանրապետությունում "Պանրի արտադրություն", "Մսամթերքի արտադրություն","Հյուրանոցային ծառայություններ" , "Վարսավիրական գործ", "Դերձակ-մոդելավորող" և " Գինեգործություն" մասնագիտական ուղղվածությամբ։
Ժամկետ՝ 2020 թվականի հունիս-հուլիս:
Վայր՝ Իտալիայի Հանրապետություն, Վենետոյի շրջան:
Գրանցման ժամկետը մինչև 2019թ դեկտեմբերի 31:
Գրանցումներն ավարտելուց հետո բոլոր գրանցված անձինք անցնելու են հարցազրույցի փուլը, որի արդյունքում յուրաքանչյուր մասնագիտական ուղղվածության համար ընտրվելու է երկու հոգի, ընդհանուր՝ 12 հոգի։
Բոլոր ընտրված մասնակիցների հետ կնքվելու է պայմանագիր։

Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են դիմել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն:

 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ