ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
31.05.2020
USD1483.91  0.08
GBP1597.53  1.45
EUR1533.66  -1.92
RUB16.83  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Հայտարարություն
26 Մարտ 2020
Հարգելի շահառուներ:


Պայմանավորված նոր՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով շահառուների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) տեղեկացնում է.
Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել ժամանակացույցներով նախատեսված հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացման: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ: 
Հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկեր ունեցող շահառուների կողմից 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պայմանագրերով նախատեսված հերթական մարումները հետաձգելու դեպքում Հիմնադրամի կողմից սուբսիդավորումը չի դադարեցվի:
Միաժամանակ կայուն եկամուտ ստացող քաղաքացիներին հորդորում ենք  կատարել իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:

Խնդրում և հորդորում ենք Հիմնադրամ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բոլոր տեսակի գրությունները կարող եք ուղարկել info@aif.am էլեկտրոնային հասցեին, իսկ մնացած բոլոր հարցերով կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 97-55-77, (047) 97-55-11: Տեղեկացնում ենք նաև, որ Հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ժամանակավոր գործում են նաև հետևյալ բջջային հեռախոսահամարները.
Հիփոթեքային աջակցության բաժին ՝ 097 27 70 62,
Շրջաններում հիփոթեքային աջակցության բաժին՝ 097 27 70 61,
ՓՄՁ վարկերի սուբսիդավորման և նպատակային փոխառությունների տրամադրման բաժին՝ 097 27 70 63,
Վերահսկողության բաժին՝ 097 27 70 64,
Իրավաբանական բաժին՝ 097 27 70 65:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ