Հարգելի շահառուներ:
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով, 2020թ. մարտի 16-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հիմնադրամի շահառուների կողմից վարկային և փոխառության պայմանագրերով նախատեսված հերթական մարումների հետաձգումը չի հանգեցնում տույժ-տուգանքների առաջացմանը և Հիմնադրամի կողմից սուբսիդավորման դադարեցմանը: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սկսած 2020թ. օգոստոսի 1-ից Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները պետք է կատարեն իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում տույժ-տուգանքների առաջացումից և/կամ սուբսիդավորման դադարեցումից: