Ի գիտություն Արցախի Հանրապետության արտադրության և սպասարկման ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտների,
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ «Սմարթ Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն https://smartproductionllc.com/ առաջարկում է բիզնեսի սպասարկման և կառավարման ավտոմատացման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ամբողջական վերահսկողություն ունենալ բիզնեսի ընդհանուր կառավարման և ընթացիկ բոլոր քայլերի նկատմամբ: Համակարգերը դյուրին են դարձնում աշխատանքը, խնայում ժամանակը:
Համակարգերը ներդնելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (047) 95-06-11 (ներքին 131) հեռախոսահամարով:
USD | 1 | 525.46 | ![]() |
GBP | 1 | 726.19 | ![]() |
EUR | 1 | 626.82 | ![]() |
RUB | 1 | 7.03 | ![]() |