Հարգելի շահառուներ
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ շահառուների կողմից hիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացնելը չի հանգեցնում տույժ-տուգանքների առաջացմանը: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2021թ. հոկտեմբերի 31-ը դադարեցվում են հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուներից նոր հայտերի ընդունման գործընթացը: