Հիմնադրամի սիրելի շահառուներ,
Տեղեկացնենք, որ Հիմնադրամը շարունակում է 2021թ. մարտի 17-ի թիվ 222 կառավարության
որոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ
սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված
ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական
ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցության տրամադրման գործընթացը և
համաձայն Հիմնադրամի և ֆինանսավարկային կազմակերպությունների միջև կնքված համագործակցության
պայմանագրերի՝ կատարում վարկային պարտավորությունների մարմանն ուղղված տոկոսագումարների և
մայր գումարների մասով միանվագ մարումներ: Սակայն հասարակության շրջանում տարածվում են լուրեր,
որ որոշ ֆինանսավարկային կազմակերություններ իրենց հաճախորդներից պահանջում են լրացուցիչ
տոկոսագումարների մարում: Պարզաբանենք, որ լրացուցիչ մարման ենթակա գումարներ կարող են
առաջանալ միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորությունը
ժամկետանց լինելու և Ծրագրով ֆիքսված սահմանաչափերը գերազանցելու պարագայում:
Նշենք, որ վերոնշյալ խնդիրների մասով պարզաբանումներ ստանալու և շուտափույթ լուծումներ
գտնելու նպատակով ԱՀ կառավարությունը, Հիմնադրամն ու ֆինանսավարկային կազմակերպությունները
անընդհատ գտնվում են սերտ համագործակցության մեջ և արդյունքների մասին նույնպես կտրամադրվեն
պարզաբանումներ: