Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն ԱՀ կառավարության 2021 թ. մարտի 17-ի թիվ 222-Ն որոշման Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով սահմանված շահառու ճանաչվելու նպատակով հիմնադրամին դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. դեկտեմբերի 31-ը:
Դիմում լրացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ ֆիզիկական անձիք` 4-րդ սենյակ կամ զանգել 097277063 հեռախոսահամարով, իսկ իրավաբանական անձիք`6-րդ սենյակ կամ զանգել 097277061 հեռախոսահամարով: