ԱՀ կառավարության 2021թ. մարտի 17-ի N 222-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցությունից բացի, նախատեսում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամներ) կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքները նախկին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնելու հնարավորություն:
1. Ծրագրի 35-րդ կետի շահառու է/են հանդիսանում Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, մահացած, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող համարվող անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ ծնող) կամ նրանց ժառանգները, որի/որոնց հետ կնքվում է անշարժ գույքի անհատույց օտարման (նվիրատվության) պայմանագիր:
2. Ծրագրի 36-րդ կետի շահառու է/են հանդիսանում Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը կամ նրանց ժառանգը/ներ/ը, որի/որոնց հետ կարող է կնքվել տարաժամկետ վճարման պայմանով անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր` Ծրագրի 37-րդ կետով սահմանված պայմանի ապահովմամբ և շահառուին կամ նրա ժառանգին ծրագրով սահմանված աջակցություն ստանալու իրավունքի վերապահմամբ:
Ծրագրի աջակցության պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով վերը նշված գույքերի նախկին սեփականատերերը կամ նրանց ժառանգները կարող են ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ` ք.Ստեփանակերտ, Տ.Մեծ 37/22 հասցեով՝ անշարժ գույքի հաշվառման բաժին, կամ զանգահարել (047) 97-55-12 հեռախոսահամարով: