Սույն թվականի հունիսի 3-ից 6-ը ՀՀ Ծաղկաձոր քաղաքում անց է կացվել ՙԵվրասիական տնտեսական միություն.Հայաստան-համագործակցություն՚ ամենամյա տնտեսական համաժողովը, որին մասնակցելեն նախարարներ, դեսպաններ, պետական, հասարակական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Յակուտիայի և առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ:
Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ ֆորումին մասնակցել է նաև Արցախի պատվիրակությունը:
Սեկցիոն հանդիպումների ժամանակ քննարկվել են ՙԵԱՏՄ շրջանակներում շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները՚, ՙԲանկային համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՚, ՙԵԱՏՄ տրանսպորտային միջանցքները՚ և այլ հարցեր:
Միջոցառումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՙԻվենսենթր՚ միջոցառումների սպասարկման կենտրոնը: