ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2019թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:Միջոցառման շրջանակներում անցկացվեց պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվեց կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ համաժողովին մասնակցեցին Արցախի ներդրումային հիմնադրամի, Արցախի Հանրապետության պետական մարմինների, «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և թվով 12 արցախյան ընկերություն: Արցախի պատվիրակությունը մասնակցեց համաժողովի ծրագրով նախատեսված  բիզնես-հանդիպումներին, քննարկումներին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությանը՝ որը հնարավորություն կտա բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը և նոր կապերի բացահայտմանն ու հաստատմանը:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
19.06.2019
USD1478.04  0.08
GBP1601.18  1.45
EUR1535.55  -1.92
RUB17.47  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Արցախի հանրապետությունը բիզնեսի վարկավորման ոլորտի վերաբերյալ փորձի փոխանակում են կատարել
24 Հոկտեմբեր 2018

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության վարչապետը կառավարությունում հանդիպել է ԱՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանել էին՝ մասնակցելու միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին։

Վարչապետը շահագրգռվածություն հայտնեց` ընդլայնելու երկրների միջև համագործակցության շրջանակները։ Նա ընդգծեց, որ առավել հաճելի է տեսնել իրենց երկրում Աբխազիայի, ՌԴ-ի և Արցախի ներկայացուցիչներին։

Բացի այդ, վարչապետը ընդգծեց Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության շահագրգռվածությունը Արցախի գործարարների ներգրավման հարցում։

Արցախի պատվիրակությունը ներկայացրեց ԱՆՀ կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են աջակցելու ՓՄՁ ոլորտին։

ԱՆՀ 10 տարվա գործունեության արդյունքում հաջողվել է ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղեղ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն բարձրացնել 1,5 անգամ և դուրս գալ 10% տարեկան տնտեսական աճի մակարդակի։

Վերջում կողմերը համոզմունք հայտնեցին, որ միջպետական համագործակցությունը լավ հեռանկարներ է ստեղծում բիզնեսի զարգացման համար։

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ