ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2019թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:Միջոցառման շրջանակներում անցկացվեց պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվեց կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ համաժողովին մասնակցեցին Արցախի ներդրումային հիմնադրամի, Արցախի Հանրապետության պետական մարմինների, «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և թվով 12 արցախյան ընկերություն: Արցախի պատվիրակությունը մասնակցեց համաժողովի ծրագրով նախատեսված  բիզնես-հանդիպումներին, քննարկումներին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությանը՝ որը հնարավորություն կտա բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը և նոր կապերի բացահայտմանն ու հաստատմանը:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
19.06.2019
USD1478.04  0.08
GBP1601.18  1.45
EUR1535.55  -1.92
RUB17.47  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հայտարարություն
25 Հոկտեմբեր 2018

Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների

«Համազգային վստահություն» խորհուրդը նախաձեռնում է «Ազգային այցեքարտ և խորհրդանիշ» խորագրով հեռուստավավերագրական ֆիլմի նկարահանում:

Ֆիլմը կպատմի Հայաստանի և Արցախի այն ընկերությունների մասին, որոնք այսօր հանդիսանում են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլև մրցակիցների համար օրինակելի նմուշ և առաջավոր փորձ տարածող:

Նկարահանվելու ցանկություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին կցուցաբերվի համապատասխան ֆինանսական և կազմակերպչական աջակցություն:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ