Արցախի ներդրումային հիմնադրամի պատվիրակությունը գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանի գլխավորությամբ սույն թվականի հունվարի 17-ից 18-ը ք. Երևանում հանդիպումներ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և §Բնակարան երիտասարդներին¦ ՎՎԿ ՓԲԸ ներկայացուցիչների հետ:
Այցի նպատակն էր ամրապնդել և ընդլայնել վերոնշյալ կառույցների հետ համագործակցության շրջանակները, կատարել փորձի փոխանակում փոքր և միջին ձեռներեցության աջակցության գործընթացում, մասնավորապես՝ ուղղված գործարար մթնոլորտի բարելավման, արտահանման և ներդրումների խթանմանը, ծանոթանալ ՀՀ-ում գործող հիփոթեքային ծրագրերին, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման մեխանիզմներին:
Աշխատանքային այցի շրջանակներում ԱՆՀ պատվիրակությունը հանդիպեց նաև Հայկական ծրագրեր ընկերության պատասխանատուների հետ: Այցի նպատակն էր ԱՆՀ-ում տեղադրված ՀԾ համակարգերի կատարելագործմանն ու ամբողջ գործունեության ավտոմատացմանն ուղղված հարցերի քննարկումը: