ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 16-17-ը Ռուսաստանի կրթական ծրագրերի հիմնադրամը կազմակերպում է «Տնտեսական պլանավորման ծառայությունը ձեռնարկության կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց և առցանց հեռարձակում: Վերապատրաստման դասընթացը կներառի արտադրության  ծավալների պլանավորման, ապրանքների արտադրության և իրացման ծախսերի բաշխման գործնական ուսուցում, ինչպես նաև բիզնես գործընթացների օպտիմալացման, եկամտաբերության և արտադրական հզորությունների կառավարման ալգորիթմների վերլուծություն: Դասընթացը նախատեսված է տնօրենների, կառավարիչների, տնտեսական պլանավորման, ֆինանսատնտեսական, պլանային-դիսպետչերական ծառայությունների մասնագետների և ֆինանսական վերլուծաբանների համար: Առցանց հեռարձակմանը մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատսխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:           Հեռախոս` 97 55 74/125
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
23.02.2019
USD1488.71  0.08
GBP1636.3  1.45
EUR1554.15  -1.92
RUB17.46  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
«Երկիր կառուցողները» խորագրով հեռուստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը
04 Փետրվար 2019

Սույն թվականի փետրվարի 2-ին Երևան քաղաքի «Փրայմ հոլլ» սրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի 2018 թ-ին նախաձեռնած «Երկիր կառուցողները»  խորագրով հեռուստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը:  

Ֆիլմն ուղղված է Հայաստանի և Արցախի տնտեսությունների միասնական ռազմավարության անքակտելի միասնությանը: Այն հանդիսանում է Հայաստանի և Արցախի հասարակության՝ տնտեսության զարգացման նկատմամբ դրական վերաբերմունքի և միասնականության արտահայտությունը: Ֆիլմը պատմում է Հայաստանի և Արցախի առաջատար ընկերությունների մասին՝ նշելով ու ընդգծելով  նրանց առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները:

Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ  ֆիլմի նկարահանումներին մասնակցեցին չորս արցախյան ընկերություն՝ «Ռեյփսիդ», «Հայկշին» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արցախ ֆրութ», «Արցախ բրենդի կոմպանի» փակ բաժնետիրական ընկերությունները:

Ֆիլմի ավարտից հետո մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր:

Արցախի ներդրումային հիմնադրամը Արցախի տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար ճանաչվել է լավագույնը և արժանացել «Տարվա հիմնադրամ» անվանակոչմանը:

 


  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ