ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի սիրելի շահառուներ,Տեղեկացնենք, որ Հիմնադրամը շարունակում է 2021թ. մարտի 17-ի թիվ 222 կառավարությանորոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմսանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնվածֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետականֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցության տրամադրման գործընթացը ևհամաձայն Հիմնադրամի և ֆինանսավարկային կազմակերպությունների միջև կնքված համագործակցությանպայմանագրերի՝ կատարում վարկային պարտավորությունների մարմանն ուղղված տոկոսագումարների ևմայր գումարների մասով միանվագ մարումներ: Սակայն հասարակության շրջանում տարածվում են լուրեր,որ որոշ ֆինանսավարկային կազմակերություններ իրենց հաճախորդներից պահանջում են լրացուցիչտոկոսագումարների մարում: Պարզաբանենք, որ լրացուցիչ մարման ենթակա գումարներ կարող ենառաջանալ միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորությունըժամկետանց լինելու և Ծրագրով ֆիքսված սահմանաչափերը գերազանցելու պարագայում:Նշենք, որ վերոնշյալ խնդիրների մասով պարզաբանումներ ստանալու և շուտափույթ լուծումներգտնելու նպատակով ԱՀ կառավարությունը, Հիմնադրամն ու ֆինանսավարկային կազմակերպություններըանընդհատ գտնվում են սերտ համագործակցության մեջ և արդյունքների մասին նույնպես կտրամադրվենպարզաբանումներ:
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Շահառու ճանաչվելու մասին դիմումների լրացման նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ /հեռ.՝ 047 97 55 11,
097 27 70 61, 097 27 70 63
Viber: 097 27 70 64, 097 27 70 65 կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ /հեռ.՝ 012 37 77 69/

Վերջնաժամկետը՝ 1 հունիսի 2022թ.
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
04.07.2022
USD1407.95  0.08
GBP1491.82  1.45
EUR1426.35  -1.92
RUB17.46  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
«Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողով
03 Հունիս 2019
2019թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:
Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
Միջոցառման շրջանակներում անցկացվեց պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվեց կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:
Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ համաժողովին մասնակցեցին Արցախի ներդրումային հիմնադրամի, Արցախի Հանրապետության պետական մարմինների, «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և թվով 12 արցախյան ընկերություն: 
Արցախի պատվիրակությունը մասնակցեց համաժողովի ծրագրով նախատեսված  բիզնես-հանդիպումներին, քննարկումներին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությանը՝ որը հնարավորություն կտա բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը և նոր կապերի բացահայտմանն ու հաստատմանը:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ