ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների,Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-14-ը Երևան քաղաքի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա ARMENIA EXPO 2019 19-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:      Ցուցահանդեսային ֆորումին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն:         Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել ` (047) 97-55-76, ներքին (109) հեռախոսահամարով:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
23.07.2019
USD1476.18  0.08
GBP1593.7  1.45
EUR1534.18  -1.92
RUB17.56  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Վիդեո
REST- HOTEL EXPO 2019
21 Հունիս 2019

Սույն թվականի հունիսի 20-ին Երևան քաղաքում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց հյուրանոցային-ռեստորանային բիզնեսի և առևտրի համալիր սարքավորումների ազգային  երկրորդ ցուցահանդեսը` /HoReCa/ Rest- HOTEL EXPO 2019, որին մասնակցում են ավելի քան 700 մասնակից:

Իր ձևի մեջ այս յուրօրինակ ցուցահանդեսի երկու ուղղությունները՝ ծառայություն մատուցողները և արտադրողները  ներկայացան  մի հարթակի վրա, երկուստեք փոխշահավետ համագործակցության ակնկալիքով:

 Արցախի ներդրումային հիմնադրամի կազմակերպչական և ֆինանսական աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցում են արտադրության և ծառայության ոլորտի  թվով 12 ընկերության ներկայացուցիչներ:

Այս ցուցահանդեսի ընձեռած հնարավորությունները խթան կհանդիսանան Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացման աճին:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ