ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամի սիրելի շահառուներ,Տեղեկացնենք, որ Հիմնադրամը շարունակում է 2021թ. մարտի 17-ի թիվ 222 կառավարությանորոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմսանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնվածֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետականֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում պետական աջակցության տրամադրման գործընթացը ևհամաձայն Հիմնադրամի և ֆինանսավարկային կազմակերպությունների միջև կնքված համագործակցությանպայմանագրերի՝ կատարում վարկային պարտավորությունների մարմանն ուղղված տոկոսագումարների ևմայր գումարների մասով միանվագ մարումներ: Սակայն հասարակության շրջանում տարածվում են լուրեր,որ որոշ ֆինանսավարկային կազմակերություններ իրենց հաճախորդներից պահանջում են լրացուցիչտոկոսագումարների մարում: Պարզաբանենք, որ լրացուցիչ մարման ենթակա գումարներ կարող ենառաջանալ միայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վարկային պարտավորությունըժամկետանց լինելու և Ծրագրով ֆիքսված սահմանաչափերը գերազանցելու պարագայում:Նշենք, որ վերոնշյալ խնդիրների մասով պարզաբանումներ ստանալու և շուտափույթ լուծումներգտնելու նպատակով ԱՀ կառավարությունը, Հիմնադրամն ու ֆինանսավարկային կազմակերպություններըանընդհատ գտնվում են սերտ համագործակցության մեջ և արդյունքների մասին նույնպես կտրամադրվենպարզաբանումներ:
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Շահառու ճանաչվելու մասին դիմումների լրացման նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ /հեռ.՝ 047 97 55 11,
097 27 70 61, 097 27 70 63
Viber: 097 27 70 64, 097 27 70 65 կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ /հեռ.՝ 012 37 77 69/

Վերջնաժամկետը՝ 1 հունիսի 2022թ.
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
04.07.2022
USD1407.95  0.08
GBP1491.82  1.45
EUR1426.35  -1.92
RUB17.46  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Հանդիպում Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ ներկայացուցիչների հետ
06 Սեպտեմբեր 2019

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և գործադիր տնօրեն Դալար Կազանջյանի մասնակցությամբ:

ՀԲԸՄ գործադիր տնօրենը ներկայացրել է Արցախում իրենց կողմից իրականացվող նոր ծրագրերի մասին, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար բիզնես հմտությունների, մարքեթինգի դասընթացների կազմակերպման, ինչպես նաև ՀԲԸՄ կողմից իրատեսական գործարար գաղափարների ֆինանսավորման նպատակով փոքր չափի դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ:

Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ պետական աջակցության ծրագրային ուղղությունները:

Հանդիպման ընթացքում վեր են հանվել Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայ բարեգործական ընդհանուր միության հնարավոր համագործակցության  ուղղություններն ու հեռանկարները: 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ