ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Շահառու ճանաչվելու մասին դիմումների լրացման նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ /հեռ.՝ 047 97 55 11, 097 27 73 63/ կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ /հեռ.՝ 012 37 77 69/
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
21.09.2021
USD1484.93  0.08
GBP1668.43  1.45
EUR1571.39  -1.92
RUB16.68  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի մեկնարկը
30 Ապրիլ 2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը մեկնարկում է սույն թվականի մայիսի 1-ից: Ծրագրով շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:

Դիմումների առցանց ընդունումը կշարունակվի 2 ամիս՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:

Յուրաքանչյուր շահառու լրացնում է միայն մեկ դիմում անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:

Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարներով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի  097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով, կարող եք նաև ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ՝ համապատասխան փաստաթղթերով:

 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ