ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների էլեկտրոնային լրացման գործընթացը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում: Հորդորում ենք վարկառուներին լրացնել շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց դիմումները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դիմումում անհրաժեշտ է լրացնել բացառապես դիմումատուի անվամբ գործող բանկային քարտի տվյալները՝ վճարված գումարների վերադարձն ապահովելու նպատակով: Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի  097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով կամ ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ համապատասխան փաստաթղթերով: Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
ԴԻՄՈՒՄ
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 17.03.2021թ. N222-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ) ՀԱՄԱՐ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
18.06.2021
USD1513.73  0.08
GBP1713.98  1.45
EUR1612.16  -1.92
RUB17.12  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10 Մայիս 2021

Հարգելի շահառուներ

          Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ շահառուների կողմից hիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով  նախատեսված 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացնելը չի հանգեցնում տույժ-տուգանքների առաջացմանը: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ: 

          Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2021թ. հոկտեմբերի 31-ը դադարեցվում են հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուներից նոր հայտերի ընդունման գործընթացը:


 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ