ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
13.08.2022
USD1405.91  0.08
GBP1492.25  1.45
EUR1417.56  -1.92
RUB16.66  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15 Հունիս 2021

Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների էլեկտրոնային լրացման գործընթացը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:

Հորդորում ենք վարկառուներին լրացնել շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց դիմումները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:

Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դիմումում անհրաժեշտ է լրացնել բացառապես դիմումատուի անվամբ գործող բանկային քարտի տվյալները՝ վճարված գումարների վերադարձն ապահովելու նպատակով:

Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի  097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով կամ ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ համապատասխան փաստաթղթերով:

Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ