ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
13.08.2022
USD1405.91  0.08
GBP1492.25  1.45
EUR1417.56  -1.92
RUB16.66  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եվ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին առ 15.02.2022թ.
18 Փետրվար 2022

Ծրագրի շրջանակներում 15.02.2022թ. դրությամբ ստացվել է 47074 առցանց դիմում, որոնցից 1999 դիմում մերժվել է, 7589 դիմում չեղարկվել է սխալ կամ կրկնակի տվյալների լրացման պատճառով, մշակվել և հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված քաղաքացիների, զոհված կամ անհայտ բացակայող համարվող անձանց ընտանիքի անդամների 9069 դիմում, 1622 դիմումների մասով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ և ֆինանսավարկային կազմակերպություններ, 26795 դիմում նախնական մշակման փուլում է:

      15.02.2022թ. դրությամբ 23 ֆինանսավարկային կազմակերպությունների և հիմնադրամներին տրամադրվել է  20970 վարկի աջակցման երաշխավորագիր՝ 10.8 մլրդ դրամի չափով, որից 1478 (2.8 մլրդ) գյուղատնտեսական և 19263 (7.2 մլրդ) սպառողական և 229 (846 մլն) հիփոթեքային վարկեր են: 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո քաղաքացիների կողմից վճարված և վերադարձման ենթակա գումարների մասով հաստատված հայտերի ֆինանսավորման գործընթացը նույնպես սկսվել է:

Իրավաբանական անձանց տրամադրվող աջակցությունից օգտվելու նպատակով առցանց եղանակով ստացվել է 478 դիմում, որից 146 դիմում պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում գույք կամ եկամուտի աղբյուր կորցնելու հետևանքով վնասներ կրած տնտեսվարողներ են (մոտ 60 մլրդ դրամ), 332 դիմում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու տնտեսվարողներ (մոտ 800 մլն դրամ):

15.02.2022թ. դրությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու հանդիսացող իրավաբանական անձանց մասով հաստատվել է 19 վարկային պայմանագիր, աջակցության չափը կազմել է 8.6 մլն դրամ և 1.4 հազար ԱՄՆ դոլար գումար:

 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ