ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
10.12.2022
USD1395.3  0.08
GBP1484.72  1.45
EUR1417.56  -1.92
RUB16.33  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Վարկերի մարման հերթական փուլի մեկնարկի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը:
03 Հունիս 2022

«Միայն մայիս ամսվա ընթացքում ավելի շատ սուբսիդավորման երաշխավորագրեր են տրամադրվել և մարումներ կատարվել, քան մինչ այդ։ Եթե 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտին կատարել էինք մոտ 10 հազար շահառուների դիմումների հաստատում, և աջակցություն է տրամադրվել մոտ 20 հազար վարկերի գծով, ապա միայն մայիս ամսվա ընթացքում տրամադրվել է ավելի քան 14,5 հազար անձանց հաշվով մոտ 30 հազար վարկի մարման երաշխավորագիր»,- նշել է Մ. Մխիթարյանը և ընդգծել, որ երաշխավորագրերը տրամադրված են բանկերին, սակայն, հաշվի առնելով մեծ քանակը, ընդհանուր գործընթացն ավարտվելու է հունիս ամսվա վերջին։

Յուրաքանչյուր բանկի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, այս փուլի սուբսիդավորման ծրագիրն ավարտվելուց հետո, բոլոր քաղաքացիները ծանուցվելու են, որից հետո կարող են դիմել համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն` իրենց վարկի վերաբերյալ քաղվածք ստանալու:

«Ծրագրի մեկնարկած պահից մինչ այսօր հաստատվել է ավելի քան 24,5 հազար դիմում: Դիմումները հաստատվել են մոտ 50 հազար վարկային պայմանագրի մասով: Ընդհանուր պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված է մոտ 25 միլիարդ ՀՀ դրամ աջակցություն, որը տրամադրվելու է գործընթացի ավարտից հետո՝ մինչև հունիսի վերջը»,- ասել է մեր զրուցակիցը` ավելացնելով, որ երաշխավորագիր տրամադրել՝ չի նշանակում գումարը փոխանցել: Շահառուն պետք է համապատասխան գործընթաց անցնի վարկային կազմակերպությունում, որից հետո գումարը տրամադրվում է, և վարկը` մարվում:

Կառավարության որոշմամբ` դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Ընդհանուր ընդունվել է 47.360 դիմում, որից 7.380 դիմումը սխալ կամ կրկնակի է եղել: Ներկայումս մշակման փուլում մնացել է 15.580 դիմում, որի զգալի մասը հաջորդ ամսվա ընթացքում նորից կմշակվի և կֆինանսավորվի: Առաջիկայում ամբողջ ծավալով կմեկնարկի հիպոթեքային վարկերի աջակցությունը:

Անդրադառնալով իրավաբանական անձանց փոխհատուցումներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մայիսին նրանց մասով նույնպես ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկել:

«Իրավաբանական անձանցից, ընդհանուր առմամբ, ստացվել է մոտ 500 դիմում: Նրանց մասով տրվող պետական աջակցությունը բաժանվում է երկու մասի. առաջին մասը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի մեկը վարկերի հաշվարկված տոկոսագումարի հատուցումն է, երկրորդ մասը` պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած և եկամուտի աղբյուր կորցրած իրավաբանական անձանց աջակցությունն է»,- ասել է Մ. Մխիթարյանը՝ եզրափակելով, որ արդեն հատկացվել է մոտ 700 միլիոն ՀՀ դրամ:


  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ