Սույն թվականի հոկտեմբերի 26–ին հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման ծրագրի շրջանակներում առ այսօր հիմնադրամի կողմից ընդունվել է 47 հազար 600 դիմում:
«Կառավարության որոշումն ընդունվել է 2021 թվականի մարտ ամսին, իսկ ապրիլից արդեն սկսել ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Այս պահի դրությամբ հաստատվել է աջակցության մոտ 35 հազար դիմում, մշակման փուլում է գտնվում 5300 -ը: Հաստատված դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել է 2022 թվականի ընթացքում,որը վերաբերում է մոտ 52 հազար վարկային պարտավորությունների, այդ թվում՝ 1700-ը գյուղատնտեսական վարկային պարտավորություններ, մոտ 50 հազարը սպառողական վարկային, իսկ 1000-ից ավելին՝ հիփոթեքային վարկային պարտավորություններ: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի ընթացքում բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից տրամադրվել է ավելի քան 28 միլիարդ դրամի երաշխավորագիր: Այս տարվա հոկտեմբերի 5-ից կրկին մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը, որը մինչ այս դադարեցվել էր ԱՀ Կառավարության որոշմամբ: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք չեն հասցրել դիմում ներկայացնել աջակցությունից օգտվելու համար, կարող են այցելել հիմնադրամ և տեղում լրացնել դիմումը»,-ասել է Մ. Մխիթարյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը:
Նշվեց նաև որ, աջակցությունից կարող է օգտվել այն ֆիզիկական անձը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, մինչև 2020 թվականի պատերազմը փաստացի բնակվել է ԱՀ տարածքում, ունեցել է ԱՀ հաշվառում կամ աշխատանքի վայր: Պայմաններից է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում՝ այսինքն ֆինանսավորման պահին, անձը բնակվում է Արցախի Հանրապետությունում, որի համար բացառություն է սահմանված տեղահանված և զոհվածների ընտանիքների համար:
Իրազեկվել է, որ նաև իրավաբանական անձանց է աջակցություն ցուցաբերվում, որը մեկնարկել է մոտ երկու ամիս առաջ: Ներկա դրությամբ 120 իրավաբանական անձի տրամադրվել է ավելի քան 260 մլն դրամի աջակցություն:
«Գործող ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է քաղաքացիների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր մարված վարկային պարտավորությունների վերադարձի գործընթաց: Այդ շրջանակներում հիմնադրամի կողմից ավելի քան 4 հազար պայմանագրերի գծով տրամադրվել է փոխհատուցում: Իրավաբանական անձանց դեպքում փոխհատուցումը տրամադրվում է երկու ուղղությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարների դիմաց և պատերազմի հետևանքով նյութական վնաս կրածներին, որն ավելի մեծ ծավալների ծախսեր է պահանջում:Իրավաբանական անձանց հիմնական գործերը գտնվում են Նյութական վնասների հարցերի կոմիտեում՝ քննարկման փուլում: Հատուցումը տրվում է միայն կոմիտեի կողմից նյութական վնասի չափը հաստատելուց հետո»,-ընդհանրացրել է Մ. Մխիթարյանը