ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 17-ի N 222-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցությունից բացի, նախատեսում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամներ) կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքները նախկին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնելու հնարավորություն: 1. Ծրագրի 35-րդ կետի շահառու է/են հանդիսանում Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, մահացած, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող համարվող անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ ծնող) կամ նրանց ժառանգները, որի/որոնց հետ կնքվում է անշարժ գույքի անհատույց օտարման (նվիրատվության) պայմանագիր:     2. Ծրագրի 36-րդ կետի շահառու է/են հանդիսանում  Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը կամ նրանց ժառանգը/ներ/ը, որի/որոնց հետ կարող է կնքվել տարաժամկետ վճարման պայմանով անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր` Ծրագրի 37-րդ կետով սահմանված պայմանի ապահովմամբ և շահառուին կամ նրա ժառանգին ծրագրով սահմանված աջակցություն ստանալու իրավունքի վերապահմամբ: Ծրագրի աջակցության պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով վերը նշված գույքերի նախկին սեփականատերերը կամ նրանց ժառանգները կարող են ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ` ք.Ստեփանակերտ, Տ.Մեծ 37/22 հասցեով՝ անշարժ գույքի հաշվառման բաժին, կամ զանգահարել (047) 97-55-12 հեռախոսահամարով:  
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
24.03.2023
USD1388.33  0.08
GBP1477.37  1.45
EUR1422.31  -1.92
RUB15.1  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Շահառու ճանաչվելու նպատակով դիմումների ներկայացման վերջնաժամկետի սահմանման մասին
16 Դեկտեմբեր 2022

Հարգելի քաղաքացիներ

Տեղեկացնում ենք  Ձեզ, որ համաձայն ԱՀ կառավարության  2021 թ. մարտի 17-ի  թիվ  222-Ն որոշման Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով սահմանված շահառու ճանաչվելու նպատակով հիմնադրամին դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. դեկտեմբերի 31-ը:

Դիմում լրացնելու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ ֆիզիկական անձիք` 4-րդ սենյակ կամ զանգել 097277063 հեռախոսահամարով, իսկ իրավաբանական անձիք`6-րդ սենյակ կամ զանգել 097277061 հեռախոսահամարով: 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ
-->