Սույն թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Սևակ Հարությունյանին: Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը:
«Ստեղծված նոր բարդ իրավիճակում հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները և դառնա կարևոր այն օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ և կիրականացնի այն»,- նշել է պետնախարարը:
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին տնօրեն Էռնեստ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար: