2023 թվականի հուլիսի 12-ին Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) երկու սուբյեկտների մասով ներկայացրել է թվով վեց հայցադիմումներ` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին` կից ներկայացնելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություններ: Մեկ սուբյեկտի մասով կազմված թվով հինգ հայցադիմումներով հայցվող գումարի չափը կազմում է 5,293,157,530.6 ՀՀ դրամ, իսկ մյուս սուբյեկտի մասով կազմված հայցադիմումով` 1,374,750.99 ԱՄՆ դոլար:
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումներով վերադարձրել է մեկ սուբյեկտի վերաբերյալ կազմված թվով հինգ հայցադիմումները` մերժելով կից ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունները:
Վերոնշյալ վեց գործերով վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է մոտ 116,512,397.514 ՀՀ դրամ, որից 105,863,150.614 ՀՀ դրամը` թվով հինգ վերադարձրած հայցադիմումներով:
Հիմնադրամը վերոնշյալ որոշումներն ստացել է 2023 թվականի հուլիսի 20-ին:
Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հիմնադրամը 2023 թվականի հուլիսի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել` պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը քննարկելու և հայցադիմումը վերադարձնելու որոշումների դեմ: