Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների,
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն
թվականի սեպտեմբերի 16-ից 18-ը Երևան քաղաքի «Երևան էքսպո» ցուցահանդեսային
համալիրում կկայանա Armenia Expo 2022 միջազգային բազմաբնույթ
ցուցահանդես-ֆորումը, իսկ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը՝ PANARMENIAN EXPO 2022
13-րդ միջազգային բազմաբնույթ
ցուցահանդես-ֆորումը:
Ցուցահանդեսներին
մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային
հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան խորհրդատվական, կազմակերպչական և
ֆինանսական աջակցություն:
Լրացուցիչ
տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:
Հասցե`
ք.Ստեփանակերտ, Տ. Մեծի 37/22
Հեռախոս`
(047) 97-55-76, ներքին (109)