ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում կկազմակերպվի Armenia Expo 2018 միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որը ներառում է էկոնոմիկայի բոլոր ճյուղերը: Ցուցահանդեսի ներկայացված կլինեն տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայութուններ:Ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան ֆինանական և կազմակերպչական  աջակցություն:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող էք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
22.06.2018
USD1482.19  0.08
GBP1640.83  1.45
EUR1561.8  -1.92
RUB17.64  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ընդհանուր տեղեկություններ

Ընդհանուր տեղեկություններ

Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԱՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամն իրականացնում է ԱՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:
Արցախի ներդրումային հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե ԱՀ պետական նախարարն է: Խորհրդի անդամներն են ԱՀ  ֆինանսների նախարարը, ԱՀ նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը, ԱՀ  նախագահի  աշխատակազմի  կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի  առաջին տեղակալը, ԱՀ պետական նախարարի աշխատակազմի ղեկավարը

Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 37/22 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:

Նպատակները

  1. ԼՂՀ սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների զարգացմանը նպաստելը,
  2. սկսնակ և գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:

Աջակցության պետական ծրագրերի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամն իրականացնում է.

       1.ՓՄՁ պետական աջակցության ծրագրեր.

ü  ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում,

ü  ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,

ü  ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցություն:

            2.Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրեր.
 

  • հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,
  • հիփոթեքային վարկերի կանխավճարների նպատակային փոխառությամբ տրամադրում,
  • հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ կառուցում,
  • հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ գնում,
  • բնակարանի գնման նպատակով հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԱՀ շրջկենտրոններում բնակվող քաղաքացիներին:

           3.Հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԱՀ գյուղաբնակ քաղաքացիներին

                   4.Նպատակային այլ ծրագրեր

§  նպատակային փոխառությունների տրամադրում

§  ներգրավված միջոցների վերադարձ

տնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Արմատ» ՍՊԸ

    Թիթեղի արտադրություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ