Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն է Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:
Հիմնադրամն իրականացնում է Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:
Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 37/22 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:
USD | 1 | 386.98 | ![]() |
GBP | 1 | 482.53 | ![]() |
EUR | 1 | 414.49 | ![]() |
RUB | 1 | 4.78 | ![]() |