ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հարգելի շահառուներ:Պայմանավորված նոր՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով շահառուների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) տեղեկացնում է. Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել ժամանակացույցներով նախատեսված հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացման: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:  Հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկեր ունեցող շահառուների կողմից 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պայմանագրերով նախատեսված հերթական մարումները հետաձգելու դեպքում Հիմնադրամի կողմից սուբսիդավորումը չի դադարեցվի:Միաժամանակ կայուն եկամուտ ստացող քաղաքացիներին հորդորում ենք  կատարել իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:Խնդրում և հորդորում ենք Հիմնադրամ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բոլոր տեսակի գրությունները կարող եք ուղարկել info@aif.am էլեկտրոնային հասցեին, իսկ մնացած բոլոր հարցերով կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 97-55-77, (047) 97-55-11: Տեղեկացնում ենք նաև, որ Հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ժամանակավոր գործում են նաև հետևյալ բջջային հեռախոսահամարները.Հիփոթեքային աջակցության բաժին ՝ 097 27 70 62,Շրջաններում հիփոթեքային աջակցության բաժին՝ 097 27 70 61,ՓՄՁ վարկերի սուբսիդավորման և նպատակային փոխառությունների տրամադրման բաժին՝ 097 27 70 63,Վերահսկողության բաժին՝ 097 27 70 64,Իրավաբանական բաժին՝ 097 27 70 65:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
01.04.2020
USD1504.47  0.08
GBP1622.36  1.45
EUR1553.45  -1.92
RUB16.46  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Արայիկ Լյովայի Լազարյան

Խորհրդի անդամ

 


Ծնվել է 1981թ. մարտի 18-ին  Բաքու  քաղաքում:

Կրթություն
1997-2001
թթ.- Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն
2003-2008
թթ. - ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գլխավոր իրավաբան:
2008
թ . - ԼՂՀ Նախագահի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ:
2008-2014
թթ. - ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ:
2014-2017
թթ. - ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2017
թ. սեպտեմբերի  25-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ