ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սույն թվականի ապրիլի 17-ին Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանը այցելել է ԱՀ Մարտունի շրջկենտրոն, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Մարտունի վարչակազմի ներկայացուցիչները, Մարտունի և Ճարտար քաղաքների և շրջանի գյուղական համայնքների ղեկավարները:Մ.Մխիթարյանը ներկայացրել է Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման և Բնակարանային պայմանների բարելավման նպատակով ԱՀ շրջաններում պետական ֆինանսական աջակցության իրականացման  նոր կարգերի դրույթները:Հանդիպման վերջում Մ.Մխիթարյանը պատասխանել է մասնակիցների հուզող հարցերին և արձանագրել նրանց կողմից ներկայացված առաջարկները:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
21.04.2019
USD1482.31  0.08
GBP1627.  1.45
EUR1542.36  -1.92
RUB17.54  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Արթուր Իվանի Հարությունյան

Խորհրդի անդամ

 

Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին  Ստեփանակերտ քաղաքում:

Կրթություն
1999
թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:
2007
թվականին ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:

Աշխատանքային գործունեություն
1999
թ. օգոստոսից - ԼՂՀ հարկային պետական վարչություն՝ կազմակերպական-վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ:
2004
թ. հունվարից - ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ:
2004
թ. օգոստոսից - խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ:
2006
թ. հունվարից - եկամուտների հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ:
2006
թ. փետրվարից - եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ:
2007
թ. հունվարից - հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ:
2007
թ. հոկտեմբերից - օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2008
թ. մարտից - խոշոր հարկ վճարողների վարչության պետ:
2009
թ. մարտից - ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ:
2015
թ. հուլիսից - ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
2017
թ. հոկտեմբերից - ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2018
թ. հունիսի 6-ի ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։


Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ