ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 16-17-ը Ռուսաստանի կրթական ծրագրերի հիմնադրամը կազմակերպում է «Տնտեսական պլանավորման ծառայությունը ձեռնարկության կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց և առցանց հեռարձակում: Վերապատրաստման դասընթացը կներառի արտադրության  ծավալների պլանավորման, ապրանքների արտադրության և իրացման ծախսերի բաշխման գործնական ուսուցում, ինչպես նաև բիզնես գործընթացների օպտիմալացման, եկամտաբերության և արտադրական հզորությունների կառավարման ալգորիթմների վերլուծություն: Դասընթացը նախատեսված է տնօրենների, կառավարիչների, տնտեսական պլանավորման, ֆինանսատնտեսական, պլանային-դիսպետչերական ծառայությունների մասնագետների և ֆինանսական վերլուծաբանների համար: Առցանց հեռարձակմանը մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատսխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:           Հեռախոս` 97 55 74/125
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
23.02.2019
USD1488.71  0.08
GBP1636.3  1.45
EUR1554.15  -1.92
RUB17.46  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Խորհրդի անդամ

 

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի  14-ին Ստեփանակերտ քաղաքում:

Կրթություն
1990-1994
թթ.- Երևանի ժողտնտեսության ինստիտուտ:
1994
թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998
թթ. - Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ «տնտեսագիտություն» մասնագիտություն:
2013
թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն
1995-1997
թթ. - ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական:
1997-1999
թթ. - «Հայագրոբանկի» Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2004
թթ. - «Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ
2005-2006
թթ. - «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ:
2006-2007
թթ.-ից և ապա` 2009թ.-ից առ այսօր - «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:
2005-2007
թթ. - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայրենիք» խմբակցության ղեկավար,
խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2006-2007
թթ. - «Ղարաբաղ Գոլդ» ՓԲԸ գործադիր տնօրեն:
2007
թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2012
թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2017
թ. սեպտեմբերի 25-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետնախարար:

2018թ. հուլիսի 2-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-ԱՀ  Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

 

Ամուսնացած  է, ունի երեք երեխա:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ