ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2019թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Multi Rest House» հյուրանոցային համալիրում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան – համագործակցություն» հինգերորդ հոբելյանական ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը, Համառուսաստանյան Ղրղզստանի Կոնգրեսը և «Իվենթսենթր» ընկերությունը:Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:Միջոցառման շրջանակներում անցկացվեց պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես եկան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կազմակերպվեց կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ համաժողովին մասնակցեցին Արցախի ներդրումային հիմնադրամի, Արցախի Հանրապետության պետական մարմինների, «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և թվով 12 արցախյան ընկերություն: Արցախի պատվիրակությունը մասնակցեց համաժողովի ծրագրով նախատեսված  բիզնես-հանդիպումներին, քննարկումներին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությանը՝ որը հնարավորություն կտա բիզնես գործունեության շրջանակների ընդլայնմանը և նոր կապերի բացահայտմանն ու հաստատմանը:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
19.06.2019
USD1478.04  0.08
GBP1601.18  1.45
EUR1535.55  -1.92
RUB17.47  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Սուսաննա Վանյայի Աբրահամյան

Խորհրդի անդամ


Ծնվել է 1962թ. նոյեմբերի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում:

 

1980-1985թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝  «մեքենաշինական արտադրության էկոնոմիկա և կազմակերպում» մասնագիտությամբ:

 

1985-1994թթ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես ավագ հաշվապահ:

1994-2004թթ. - Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների ամբիոնի դասախոս:

2004-2008թթ. - ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ:

2008-2010թթ. - Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, նախապատրաստվող ծրագրերը համակարգող:

2010-2012թթ. - ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

2012թ. դեկտեմբերի 3-ից – ԼՂՀ Վարչապետի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ:

2018 թվականից - ԱՀ պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ:

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ