АРЦАХСКИЙ ИНВЕСТИЦИОННЫЙ ФОНД
Հարգելի գործընկերներ, Արցախի Ներդրումային Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատը և «Իվենսենթր» միջոցառումների սպասարկման կենտրոնը հրավիրում են Ձեզ մասնակցելու Արցախյան Տնտեսական Ֆորումին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 02-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս Համաժողովը կազմակերպվում է Արցախի Հանրապետության Կառավարության պաշտոնական աջակցությամբ և նվիրված է Արցախի Ներդրումային Հիմնադրամի 10-ամյակին: Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔ»: Ֆորումի շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ արցախյան, հայկական և արտերկրյա ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտում,բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում: Միջոցառմանը կմասնակցեն Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտերկրյա ընկերությունների ղեկավարներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ:բեռնելբեռնել
Калькулятор

Кредитный

Депозитный

Курсы
23.09.2017
USD1478.3  0.08
GBP1648.81  1.45
EUR1574.1  -1.92
RUB18.31  0.11
ПУТЕВОДИТЕЛЬ ИНВЕСТОРА
Արցախի ներդրումային հիմնադրամում կայացավ հանդիպում
20 Июль 2017

Հուլիսի 19-ին Արցախի ներդրումային հիմնադրամում  կայացավ  հանդիպում Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակության և Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատողների միջև:ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը  ողջունել է ՀԶՀ պատվիրակության անդամներին` գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ, կարևորելով երկու հիմնադրամների համագործակցությունը, որը կնպաստի արցախյան ընկերությունների  արտադրանքի արտահանման  ծավալների մեծացմանը և կընդլայնի  առկա ներուժի արդյունավետ իրացման հնարավորությունները:Հանդիպման ընթացքում բարձրացվեց արցախյան որոշ ընկերությունների միասնական բրենդի տակ ներկայացման հարցը` դրանով իսկ  ապահովելով արտահանման համար անհրաժեշտ մեծ ծավալները: Հանդիպման վերջում երկու հիմնադրամների միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Այնուհետև ԱՆՀ ներկայացուցիչների ուցեկցությամբ ՀԶՀ պատվիրակությունը  այցելեց ՙՄետաքսկոմբինատ ՚  , ՙՏրիումֆ Գրուպ՚  և ՙԱրցախբրենդի  կոմպանի՚  ընկերություններ, տեղում ծանոթացան բացառապես բնական հումքից թողարկվող արտադրանքի արտադրական գործընթացի հետ:

Ըստ պայմանավորվածության կայացավ հանդիպում նաև արցախյան բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Երկու հիմնադրամների ներկայացուցիչները պատասխանեցին գործարարների հուզող հարցերին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը աջակցել արտահանման  հետ կապված առկա  դժվարությունների հաղթահարման և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող այլ հիմնախնդիրների լուծման հարցերում: 


 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Արմատ» ՍՊԸ

    Թիթեղի արտադրություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
  • «Վիաջջիո պլյուս» ՍՊԸ

    Ռեստորանային համալիր
Публикации
Отчеты
ПУТЕВОДИТЕЛЬ ИНВЕСТОРА