АРЦАХСКИЙ ИНВЕСТИЦИОННЫЙ ФОНД
Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 16-17-ը Ռուսաստանի կրթական ծրագրերի հիմնադրամը կազմակերպում է «Տնտեսական պլանավորման ծառայությունը ձեռնարկության կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց և առցանց հեռարձակում: Վերապատրաստման դասընթացը կներառի արտադրության  ծավալների պլանավորման, ապրանքների արտադրության և իրացման ծախսերի բաշխման գործնական ուսուցում, ինչպես նաև բիզնես գործընթացների օպտիմալացման, եկամտաբերության և արտադրական հզորությունների կառավարման ալգորիթմների վերլուծություն: Դասընթացը նախատեսված է տնօրենների, կառավարիչների, տնտեսական պլանավորման, ֆինանսատնտեսական, պլանային-դիսպետչերական ծառայությունների մասնագետների և ֆինանսական վերլուծաբանների համար: Առցանց հեռարձակմանը մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատսխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:           Հեռախոս` 97 55 74/125
Калькулятор

Кредитный

Депозитный

Курсы
23.02.2019
USD1488.71  0.08
GBP1636.3  1.45
EUR1554.15  -1.92
RUB17.46  0.11
ПУТЕВОДИТЕЛЬ ИНВЕСТОРА
08 Октябрь 2018

Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է  Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը:Այսօր հոկտեմբերի 8-ին ԱՀ պետական նախարար Գ. Մարտիրոսյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ ղեկավար Քաջիկ Խաչատրյանին:

Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ա.Միրզոյանին  երկարատև և արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով հիմնադրամի  մեծ դերակատարությունը հանրապետության բիզնես ոլորտի զարգացման և հիփոթեքային շուկայի կայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանը ունի պետական կառավարման և ֆինանսական ոլորտի մեծ փորձ ու գիտելիքներ՝ հույս հայտնելով, որ դրանք կծառայացվեն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Публикации
ПУТЕВОДИТЕЛЬ ИНВЕСТОРА