АРЦАХСКИЙ ИНВЕСТИЦИОННЫЙ ФОНД
Հարգելի շահառուներՊայմանավորված նոր՝ COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով շահառուների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) տեղեկացնում է. Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել ժամանակացույցներով նախատեսված հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացման: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:  Հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկեր ունեցող շահառուների կողմից 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պայմանագրերով նախատեսված հերթական մարումները հետաձգելու դեպքում Հիմնադրամի կողմից սուբսիդավորումը չի դադարեցվի:Միաժամանակ կայուն եկամուտ ստացող քաղաքացիներին հորդորում ենք  կատարել իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:Խնդրում և հորդորում ենք Հիմնադրամ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բոլոր տեսակի գրությունները կարող եք ուղարկել info@aif.am էլեկտրոնային հասցեին, իսկ մնացած բոլոր հարցերով կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 97-55-77, (047) 97-55-11: Տեղեկացնում ենք նաև, որ Հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ժամանակավոր գործում են նաև հետևյալ բջջային հեռախոսահամարները.Հիփոթեքային աջակցության բաժնի պետ Նարինե Հարությունյան՝ 097 27 70 62,Շրջաններում հիփոթեքային աջակցության բաժնի պետ Սերգեյ Բարսեղյան՝ 097 27 70 61,ՓՄՁ վարկերի սուբսիդավորման և նպատակային փոխառությունների տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Բարսեղյան՝ 097 27 70 63,Վերահսկողության բաժնի պետ Սասուն Սարգսյան՝ 097 27 70 64,Իրավաբանական բաժնի պետ Էրիկ Մարտիրոսյան՝ 097 27 70 65:
Калькулятор

Кредитный

Депозитный

Курсы
01.04.2020
USD1504.47  0.08
GBP1622.36  1.45
EUR1553.45  -1.92
RUB16.46  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Покупки
    • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

      Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
    • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

      Վարկային կազմակերպություն
    • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

      Ներքաղաքային երթուղիների սպասարկում
    Публикации